Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ>> ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի Երևանյան փողոց 1/2 հասցե հողամասում Վահե Վարդանյանին պատկանող տարածքին 0,4 կվ էլեկտրամատակարարման կառուցման համար:
2.Պարտավորեցնել <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ>> ՓԲԸ-ին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ>> ՓԲԸ-ին ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: