Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով <<ԷԿՈՏՈՄԱՏՈ>> ՓԲԸ-ի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի <<ԷԿՈՏՈՄԱՏՈ>> ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-026-0105-0100 կադաստրային ծածկագիր 1.2063 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ, վարելահող 07-026-0105-0101 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.5244 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /168840/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |