Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող՝ պետական սեփականություն հանդիսացող 07-021-0399-0023 կադաստրային ծածկագրով 0.04 հա կոմունալ ենթակառուցվածքների հողամասի օտարման վերաբերյալ:
2. Հրապարակային սակարկության մեկնարկային գինը սահմանել 1156000 (մեկ միլիոն հայրուրհիսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: