Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման ՙՀայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով 25082025-07-0157 վկայականը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Գևորգ Արամի Կարապետյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0304-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Արամի Կարապետյանին պատկանող 07-021-0304-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո Գառնի համայնքի բյուջեի 900105207170 հաշվեհամարին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 1 424 250 /մեկ միլիոն չորս հարյուր քսանչորս հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3.Գևորգ Արամի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 108.68 քմ ընդհանուր մակերեսով մակերեսով շինությունները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 181 830 /հարյուր ութսունմեկ հազար ութ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: