Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.<<Սաներջի>> ՍՊԸ-ին տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի Ազատամարտիկների խճուղի 14 հասցե հողամասում <<Սաներջի>> ՍՊԸ-ին պատկանող տարածքում 5 կվ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի և 6300 կվա ենթակայանի կառուցման համար:
2.Պարտավորեցնել <<Սաներջի>> ՍՊԸ-ին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է <<Սաներջի>> ՍՊԸ-ին ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: