Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի, որոշում եմ.
1.Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 22-ի ՙԻնքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին՚ թիվ 120 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
ՙ1. Կամո Պողոսյանին, Մարջիկ Պողոսյանին, Արմենուհի Պողոսյանին, Արսեն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 99.10քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 31.39քմ արտաքին մակերեսով խոհանոցը, 20.39քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 20.34քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 3.42քմ արտաքին մակերեսով պահակատունը, , 1.70քմ և 0.31քմ մակերեսներով պարիսպները, 1.57քմ, 4.10քմ և 1.03քմ մակերեսներով հենապատերը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 250400 /երկու հարյուր հիսուն չորս հարյուր / ՀՀ դրամ մուծելուց հետո՚:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: