Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ և 211- րդ հոդվածներով և հաշվի առնելով քաղաքացի «Սոլար Ֆարմ» ՍՊԸ-ի դիմումը Էլեկտրահաղորդման օդային գծեր անցկացման սպասարկման, շահագործման և վերանորոգման համար սերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու անհրաժեշտությունը. Ավագանին որոշում է 1. «Սոլար Ֆարմ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/ Գառնի համայնքի Գառնի բնակավայրում գտնվող՝ 0.14592 հա, և 0.01694հա մակերեսով հողամասերի նկատմամբ, Էլեկտրահաղորդման օդային գծեր համար, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Համայնքի ղեկավարին ՝համայնքային սեփականություն համարվող հողամասերից «Սոլար Ֆարմ» ՍՊԸ-ի հետ կնքել սահմանափակ օգտագործման իրավունքի/ սերվիտուտ/ պայմանագիր 20 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան վարձավճար սահմանելով 100000 /Մեկ հայրուր հազար/ ՀՀ դրամ: |