Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վաղարշակ Անուշավանի Բաղդասարյանի դիմոմ խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Վաղարշակ Անուշավանի Բաղդասարյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-021-0272-0107 կադաստրային ծածկագիր 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 07-021-0272-0110 կադաստրային ծածկագրի արոտավայր՝ 0.06378 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |