Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով, որոշում եմ՝
1.Թույլատրել Նարեկ Սարգսյանին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի Թումանյան 1-ին փակուղի 2/1 հասցեի հողամասում, 2023 թվականի փետրվար 20-ի թիվ 09 շինարարության թույլտվությամբ տրված՝բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները,համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նարեկ Սարգսյանին ՝որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: