Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վիրաբ Մարտիրոսի Ստեփանյանի դիմումը, Գառնի ամայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացի Վիրաբ Մարտիրոսի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0201-0280 կադաստրային համարի գյուղատնտեսական վարելահող նշանակության 0.1235 հա մակերեսով հնդավոր հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությանհողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ պահեստ, կառուցման նպատակով: 2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |