08.04.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2025 թվականի ապրիլի 07-ից մինչև ապրիլի 25-ը կայանալիք Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կարող են մինչև ապրիլի 25-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել Գառնիի համայնքապետարան:Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2025 թվականի ...
Մանրամասն |
|
30.03.25
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ
|
«Գառնի համայնքի Գառնի գյուղում վերանորոգվում է 3-րդ և 5-րդ թաղամասերը միացնող կամուրջը»
|
|
28.03.25
«Գառնի համայնքում կատարված մաքրման և լվացման աշխատանքներ»։
|
«Գառնի համայնքում կատարվել են փողոցների լվացման, մաքրման և ջրահեռացման համակարգերի մաքրումներ»:
|
|
15.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
|
📌📌📌 Գառնի համայնքի հարգելի բնակիչներ, Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հորդորում ենք դաշտերում և այգիներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս չայրել խոտածածկ տարածքները։
|
|
12.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
|
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը վերագործարկում է շրջիկ գրասենյակի ձևաչափով ծառայությունների մատուցումը՝ նոր, հարմարավետ և հատուկ կահավորված մեքենաների միջոցով և ընդլայնված ծառայությունների ցանկով։ Շրջիկ ձևաչափով մատուցվելու են անձնագրային ոլորտի և հաշվառման-քննական բաժինների տիրույթում մատուցվող մի շարք ծառայություններ։ Մարտի 13-ին, ժամը 10։30-13։30 ծառայություն կմատուցվի Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Շրջիկ ծառայության մեքենան տեղակայվելու է Գառնի գյուղի՝ Շահումյան հրապարակում համայնքապետերի հարևանությամբ։ Դիմումներն ընդունելուց մեկ շաբաթ անց շրջիկ ծառայության մեքենաները կլինեն նույն վայրում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրման նպատակով։
|
|
06.03.25
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ
|
Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի ...
Մանրամասն |
|
24.02.25
Մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ
|
Հարգելի՜ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Գառնի համայնքը սկսում է մասնակցային բյուջետավորման գործընթաց։Մասնակցային բյուջետավորումը տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության ձևերից մեկն է, որի միջոցով ապահովվում է համայնքային բյուջեի կառավարման գործընթացում բնակչության մասնակցությունը քննարկումների և քվեարկության միջոցով որոշումների կայացմանը, որի հիմնական նպատակն է ապահովել բյուջեի կառավարման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ունենալ ավելի բաց համայնքային ծախսերի գործընթաց, ինչպես նաև հանրային մասնակցության բարձր մակարդակ։ Համայնքի ավագանին ընդհանուր բյուջեից հատկացրել է որոշակի գումար` համայնքի տարածքում, համայնքապետարանի լիազորությունների սահմաններում, տեխնիկապես ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |