08.05.24
Հանրային քննարկման հայտարարություն
|
Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2024 թվականի մայիսի 07-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ Գառնի համայնքի «Գողթ բնակավայրում միջնակարգ դպրոց կառուցելու» վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի «Գողթ բնակավայրում միջնակարգ դպրոց կառուցելու» վերաբերյալ կարող են մինչև հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել ...
Մանրամասն |
|
07.05.24
Հանրային քննարկման հայտարարություն
|
Գառնի համայնքի հարգելի բնակիչներ2024թ. մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի ¥21.06.2014թ. Հ0-110-Ն¤ պահանջների և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Գառնի, Ստ. Շահումյան 4 շ.) տեղի կունենա «ՍԱՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի ¥հասցե՝ ք. Երևան, Տպագրիչների փող, շ. 13, բն. 60¤՝ կողմից 5 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 55406180: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, ...
Մանրամասն |
|
26.04.24
Հանրային քննարկման հայտարարություն
|
Գառնի համայնքի հարգելի բնակիչներ, Սույն թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, ««ՋիԲիԷյջ» ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասրկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում» ենթածրագրի շրջանակներում Գառնու համայնքապետարանում տեղի կունենա հանրային քննարկում: Հանրային քննարկման ընթացքում կներկայացվի ենթածրագրի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը:
|
|
15.03.24
📌Գառնի համայնքը ձեռք է բերել նոր տեխնիկա (պիկապ)
|
Գառնի համայնքը ձեռք է բերել 3 տեխնիկա, որը նախատեսել էր ձեռք բերել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի, Գառնի համայնքի կողմից ներկայացված «Գառնի համայնքի ծառայության որակի բարելավում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 82.300.000 (Ութսուներկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմել է 5%` 4.115.000 (Չորս միլիոն հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ։
|
|
14.03.24
📌 «Գառնիի Մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կատարվում են մի շարք աշխատանքներ:
|
Ամբողջությամբ փոխվել է մանրահատակը (150քմ), գնվել է նոր գույք՝ հեռուստացույցներ, ջրի դիսպենսեր սարքեր, խոհանոցային մի շարք պարագաներ (վառարաններ և այլն): Այս պահին կատարվում են պահեստի կապիտալ վերանորոգումներ:
|
|
19.12.23
📌Գառնիի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայքի բանուկ խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ։
|
🚦Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով Գառնի բնակավայրի թվով երկու խաչմերուկներում՝ Ջ.Ալեքյան-Գ.Մարզպետունի փողոցների խաչմերուկ, Երևանյան-Գ.Մարզպետունի փողոցների խաչմերուկ, Երևանյան-Ջ.Ալեքյան փողոցների հատման հատվածում տեղադրվել են լուսացույցներ, որոնք այլևս կկարգավորեն երթևեկությունը նշված ճանապարհահատվածում։
|
|
30.11.23
Հաղթանակ
|
📌Նոյեմբերի 13-18-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացավ շոտոկան կարատեի աշխարհի 16-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 43 երկրից ավելի քան 800 մարզիկներ: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել են նաև մարզիկներ Գառնի համայնքից և վերադարձել մրցանակային արդյունքներով. 🥈2-րդ տեղ - Ջեսիկա Սարգսյան 🥉3-րդ տեղ - Հայկ Ղարիբյան Շնորհավորում ենք մեր մարզիկների և մաղթում նորանոր հաղթանակներ.
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |