2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի վարչական շենքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Գառնի համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը:
Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար` Լիպարիտ Թադևոսյանը,  ով մասնավորապես նշեց, որ   2023 թվականի  նոյեմբերի   24-ի   բաց լսումների համար հիմք է   հանդիսացել  համայնքի  ղեկավարի  2023 թվականի  նոյեմբերի 09–ի  № 1095  որոշումը, ըստ որի համայնքապետարանի տեղեկատվական կառավարման համակարգում   տրվել է հրավերի հայտարարություն:  
Մուտքի խոսքով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավար Տիգրան Պողոսյանը, ապա խոսքը տրամադրեց  «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյաինին: 
Լսումներիընթացքում, «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյաին կողմից ներկայացվեց 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ընդհանրական տեղեկատվություն: 2024թվականի սուբվենցիոն ծրագրերն են.
·         ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում ասֆալտապատման աշխատանքների  իրականացում /3 տարվա ծրագիր, մոտ 1մլդ արժեքով/,
·         ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գազաֆիկացման աշխատանքների  իրականացում /2 տարվա ծրագիր, մոտ 60մլն արժեքով/,
·         ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում խմելու ջրագծի կառուցման աշխատանքների  իրականացում /2 տարվա ծրագիր, մոտ 180 մլն/,
·         ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում փողոցների լուսավորության անցկացում /2 տարվա ծրագիր, մոտ 65մլն արժեքով/:
Համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վիրապ Կարապետյանի կողմից ներկայացվեց սուբվենցիոն ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն, մասնավորապես նշելով ծրագրերի իրականցման կարևորությունը՝ Գառնի խոշորացված համայնքի զարգացման գործընթացում:
Խոսվեց նաև Գառնի համայնքում 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի տևողության և մոտավոր արժեքի մասին:
Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն Գառնի համայնքի ղեկավար՝ Տ. Պողոսյանի և լսումների ներկաների միջև:
Բաց լսումները ավարտվեցին ժամը  12.40-ին :
Լսելով վերոգրյալը, հանրային լսման մասնակիցները առարկություններ չհայտնեցին և կարևորելով ծրագրերի իրկանացումը, տվեցին իրենց համաձայնությունը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Գառնի համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու որոշմանը: