Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՍՊԸ-ի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-026-0105-0115 կադաստրային ծածկագիր 1.37728 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 07-026-0105-0111 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.06097 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /1144840/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |