Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Գոհար Պետրոսյանի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Գոհար Զոհրապի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում գտնվող 07-052-0139-0006 կադաստրային ծածկագիր 3.322085 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ, վարելահող հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ 07-052-0139-0014 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.2346 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /16000/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |