Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024GUUKQK ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Երջանիկ Ազատի Աղաջանյան պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0095-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Երջանիկ Ազատի Աղաջանյան սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 156.58քմ արտաքին մակերեսով բնակելի տանը և 12.38 քմ արտաքին պարիսպը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 274 390 /երկու հարյուր յոթանասունչորս հազար երեք հարյուր իննսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: