Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2023RQUSS2 ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Տիգրան, Նինա, Ֆենիկ, Անի Եղիազարյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 4 հասցեում գտնվող, 07-026-0017-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Տիգրան, Նինա, Ֆենիկ, Անի Եղիազարյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 4 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 354,8 քմ ներքին մակերեսով շինությունները համարել օրինական: Հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շենք-շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: