Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 202436TKJ6 ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Արսեն Ռաֆիկի Մինասյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող, 07-041-0022-0029 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Արսեն Ռաֆիկի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 42.88քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, ինքնակամ բացված երկու դուռը, 81.43քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 48.38քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 13.66քմ, 5.91քմ և 1.36քմ արտաքին մակերեսով պարիսպները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105220215 հաշվեհամարին 243 090 /երկու հարյուր քառասուներեք հազար իննսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: