Բաց լսումների թեման էր.
«Գառնի համայնքի 2023 թ. բյուջեի նախագծի քննարկումը »: Նիստը սկսվեց դեկտեմբերի 19-ին ժամը 1200-ին: Բացման խոսքով հանդես եկավ Գառնի համայնքի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ գլխավոր մասնագետ` Արփինե Բաղդասարյանը, որը հանդիսանում էր հանրային քննարկումը վարող: Նշվեց, որ հանրային քննարկման համար համայնքապետարանի կողմից տրվել է հայտարարություն, որը փաքցվել է համայնքապետարանի, Գեղարվեստի դպրոցի դիմային պատերին և մարդաշատ այլ վայրերում: Նշվեց նաև, որ բյուջեի նախագիծը հանրային քննարկման համար տեղադրվել է համայնքապետարանի էլեկտրոնային կայքում:
Ներկայացվեց համայնքի 2023 թ. զարգացման ոլորտները` ճանապարհների ասֆալտապատումներ, ճանապարհների լուսավորում, մշակույթի տան մասնաշենքի հիմնանորոգում, խմելաջրի անցկացում, համայնքի սոցիալական խնդիրների լուծում, գույքի ձեռք բերում և այլն:
Նախագծի քննարկման ժամանակ առանցքային կարծիքներ, առաջարկներ ծրագրում փոփոխություն կատարելու առաջարկներ չառաջացան:
Հանրությանը իրազեկվեց նաև , որ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը տեղադրված է եղել համայնքապետարանի ինտերնետային կայքում , սակայն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դիմումներ չեն ներկայացվել: Կարգի իններորդ կետի համաձայն բաց քննարկումներին մասնակցելու համար հրավիրված էին ՀՈԱԿ-ների տնօրեններն և աշխատակիցներ, որոնց շահերը շոշոփված են ծրագրում:
Հավանություն տրվեց 2023 թ. բյուջեի նախագծին:
Լսումները ավարտվեցին ժամը 1300-ին:
Արձանագրությունը վարեց « Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկումը» բաց լսումների քարտուղար` Սիրանուշ Պռազյանը: