Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Գառնի համայնքի Հացավան Գառնի խճուղի թիվ 4 հասցեյում պոմպակայանի վերկառուցման աշխատանքների շահագործման ընդունելու նպատակով որոշում եմ՝
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով. Կարեն Գաբրիելյան - Գառնի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
2.Հեղինակային հսկողություն իրականացնող «Մոդուլեքս Գրուպ» ՍՊԸ ներկայացուցիչ(համաձայնությամբ),
3.Կառուցապատող՝ Սարգիս Սարգսյան
4.Արտակ Նազարյան-Գառնի համայնքի ՔՇ և ՀՇ բաժնի պետ
5.Վիրապ Կարապետյան-Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ
6.Հանձնարարել հանձնաժողովին, ուսումնասիրելու և կազմելու ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտը: