Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, <<Քաղաքաշինությանմասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 13-ի թիվ 29-Ա որոշումը
որոշում եմ`
1.Հովակիմ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0233-0042 կադաստրային ծածկագրով 0.3212 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավորից առանձնացված 0.0469 հա հողամասի /կադաստրային ծածկագիր 07-021-0233-0046/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրի բնակելի կառուցապատման նպատակային նշանակության:
2. Նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան , ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում :
3. Հովակիմ Պետրոսյանին պարտավորեցնել համայնքապետարանի համապատասխան N 900105207170 հաշվին վճարել հողերի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1269820 (մեկ միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: