Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով որոշում եմ`
1.<<Վայկունի>>ՓԲԸ-ին՝ մարզ Կոտայք, համայնք Գառնի գյուղ Գառնի կադաստրային վկայականի ծածկագրով 07-021-0225-0089 հասցե հողամասում, տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ձկնամբերքի մշակման արտադրամասի, ձկնամբերքի պահեստի, ձկնաբուծական արհեստական լճակի, ջերմոցի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վիրապ Կարապետյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Վայկունի>>ՓԲԸ-ին՝ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրը