Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

12 օգոստոսի 2022 թվականի N 2

Գառնի համայնքի 2022-2026թթ. Զարգացման ծրագրի շուրջ հանրային բաց լսումների և քննարկման վերաբերյալ

Գառնի համայնքի Ս.Շահումյան 11 հասցեում 2022 թվականի օգոստոսի 12-ին ժամը 16-ին տեղի ունեցավ հանրային բաց լսումներ համայնքի 2022-2026թթ. զարգացման ծրագրի շուրջ: Նախագծի քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ համայնքի ավագանու անդամներ և ՄԱԶԾ-ը ՀՀ ՏԿԵ նախարարության համագործակցության իրականացվող ծրագրի շրջանակում մասնակցեց նաև Ֆլորա Միրզախանյանը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարտիրոսյանը։ Խոսքով հանդես եկավ Հասմիկ Գրիգորյանը, վերջինս ներկայացրեց այն զեկուցողներին, ովքեր պետք է ներկայացնեին Զարգացման ծրագիրը։ Համայնքի 2022-2026թթ. Զարգացման ծրագիրը իր մեջ ներառում է 7 ծրագիր 

Համայնքի փողոցների և ճանապարհների նորոգում և հիմնանորոգում

Ջրամատակարարման իրականացում և ջրագծերի հիմնանորոգում 

Արտաքին լուսավորության անցկացում և պահպանում 

Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի մասնաշենքի հիմնանորոգում 

Գողթ բնակավայրում արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի նոր մասնաշենքի կառուցում

Խաղահրապարակների կառուցում և պահպանում

 Գառնի բնակավայրի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում 

 

1. Գառնիի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Գարսևան Խաչատրայնը ներկայացրեց համայնքի փողոցների և ճանապարհների նորոգման և հիմնանորոգման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 298562.0 է: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման արդյունքում կունենանք բարեկարգ փողոցներ: Գառնի համայնքի ճանապարհների վնասվածության պատճառով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դառնում է անհարմար։ Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է իրականացնել փողոցների և ճանապարհների նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, նվազեցնել տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն ծախսերը, բարձրացնել բանկչության տեղաշարժի հարմարավետության մակարդակը, ինչպես նաև համայնքը կլինի ավելի գրավիչ ներդրողների համար և կապահովի բարեկեցիկ միջավայր։ 

2. Գառնիի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Գարսևան Խաչատրայնը ներկայացրեց համայնքի ջրամատակարարման իրականացում և ջրագծերի հիմնանորոգում ծրագիրը, որի ընդհանուր արժեքը՝ 360205.0 է: Հարցով հանդես եկավ համայնքի բնակիչ՝ Վազգեն Մարտիրոսյանը: Նշելով, որ այո՛, կատարվում են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ, սակայն Գառնիի համայնքապետարանի վերահսկողությունը հետևողականությունը թույլ է։ Հարցով հանդես եկավ համայնքի բնակիչ՝ Անգին Հայրապետյանը: -Մասնավորապես նշելով, որ խմելու ջուրը անցնում է խմելու համար ոչ պիտանի խողովակներով (ցինկից խողովակ), որոնք վտանգավոր են առողջության համար, հարցին խնդրում ենք տալ լուծում։ «Հարցով հանդես եկավ համայնքի բնակիչ՝ Արամայիս Հովհաննիսյանը Նշելով, որ մայթեզրային ջրահեռացման համակարգերը ավտոմեքենաները անզգուշության դեպքում կարող են վնասվել։ սխալ է նախագծված, Հարցին պատասխանեց Մարտիրոսյանը: Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան -Նշելով, այս ծրագրով նախատեսված չէ փակել այդ հատվածները, խնդիրը առկա է, բայց համայնքապետարանը փնտրում է այլընտրանքային տարբերակ խնդրի լուծման համար:

 3.Գառնիի համայնքապետարանի առաջատար Կարապետյանը ներկայացրեց արտաքին լուսավորության անցկացման պահպանման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 159900.0 է։ մասնագետ Վիրապ Փողոցային լուսավորությունն առկա է համայնքի զգալի մասում, կենտրոնական փողոցները լուսավորված են էներգախնայող լուսատուներով։ Արտաքին լուսավորության անցկացման նպատակն է բարձրացնել ներհամայնքային երթևեկության անվտանգության մակարդակը՝ դարձնելով դրանք լուսավոր, գեղեցիկ ու հարմարավետ համայնքի բնակիչների, զբոսաշրջիկների և տրանսպորտային միջոցների համար։ 

4.Գառնիի համայնքապետարանի առաջատար մասնագետ Վիրապ Կարապետյանը ներկայացրեց խաղահրապարակների կառուցման և պահպանման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 72000.0 է. Հարցով հանդես եկավ համայնքի բնակիչ Նազար Մուրադյանը: - Հարցնելով, թե որտեղ են կառուցվելու խաղահրապարակները։ Հարցին պատասխանեց Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Գաբրիելյանը։ -Ներկայացնելով խաղահրապարակների կառուցման վայրը։

 5.Գողթ բնակավայրի վարչական ղեկավար Էմին Ղարիբյանը ներկայացրեց Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի մասնաշենքի հիմնանորուգման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 65000.0 է։ Արվեստի, մշակույթի սպորտի կենտրոնի մասնաշենքի կապիտալ և հիմանանորոգման արդյունքում կունենանք հարմարավետ պայմաններով ժամանակակից շենք։ Կստեղծվեն բավարար պայմաններ մշակութային միջոցառումների անցկացման համար, կակտիվանա մշակութային կյանքը, համայնքի երեխաները և երիտասարդները կհաղորդակցվեն մշակութային ժառանգության հետ և կստանան հոգևոր դաստիարակություն:

6. Գողթ բնակավայրի վարչական ղեկավար Էմին Ղարիբյանը Ներկայացրեց Գողթ բնակավայրում արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 140000,0 է:

7 << Գառնիիմանկապարտեզ>> ՀՈԱԿրի տնօրեն Մարինե Բաբայանը Ներկայացրեց Գառնի բնակավայրի Մանկապարտեզի Նոր մասնաշենքի կառուցում ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 36000.0 է:

-Նշելով, որ բնակչության թվով պայմանավորված երեխաների թիվը շատ է, նոր մասնաշենքի կառուցումը  հնարավորություն կտա մեծ թվով երեխաների հաճախել նախադպրոցական հաստատություն:

 

Նախագծում փոփոխությունների  կամ լրացումների առաջարկություններ  չկայացվեցին, ընդհանուր քննարկման արդյունքում Գառնի համայնքի 2022-2026թթ. Զարգացման ծրագիրը համարվեց իրատեսականև ընդունելի: Բաց լսումը ավարտվեց  ժամը 17:15-ին:



Կից փաստաթղթեր՝
(2.71 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner