Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 59 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29 N 698-Ն որոշման պահանջների և հիմք ընդունելով 07-026-0001-0048 կադաստրային ծածկագով հողամասի հատակագիծը՝ կազմված «ԱՐՓԻԽԱՉ» ՍՊԸ-ի կողմից՝ որոշում եմ.
1.Սահմանել, որ Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-026-0001-0048 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանները որոշվում են 0.2150 հա մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։