Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 87-Ա որոշումը և քաղաքացի Վիգեն Ալեքսանյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի 5-րդ փողոց 5/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0009-0031 կադաստրային ծածկագրով 0.0627 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացրած Վիգեն Ալեքսանյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել 0.0627 հա հողամասի համար՝ 1177320 (մեկ միլիոն հարյուր յոթանասունյոթ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ, 170.8 քմ ինքնակամ կառույցի համար՝ 728640 (յոթ հարյուր քսանութ հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: