Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ի դիմումը, Գառնի ամայնքի ավագանին որոշում է. 1.«ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղի 07-026-0105-0116 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 11.06237 հա և 0.0857հա մակերեսով վարելահեղ, այլ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ջերմոց, կառուցման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |