Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024RB3GPW ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Սուրեն, Գևորգ Սեդրակյաններին և Նունե Թադևոսյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0004-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Սուրեն, Գևորգ Սեդրակյաններին և Նունե Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 23.52քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 113.91 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 14.77քմ արտաքին մակերեսով ծածկը համարել օրինական:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիս 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: