Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.Հայաստանի հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տալ շինարարության թույլտվություն՝ Հ-3 Երևան (ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման կետ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հասցե հողամասում Հայաստանի հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը պատկանող տարածքում հիմնանորօգման աշխատանքներ կատարելու համար:
2.Պարտավորեցնել Հայաստանի հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է Հայաստանի հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: