Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Արա Արշակի Խաչատրյանի դիմումը.Ավագանին որոշում է.1. Արա Արշակի Խաչատրյանի տրամադրել իր կողմից փաստացի, անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի օգտագործվող Կոտայքի Մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0325-0094 կադաստրային ծածկագրով 2.75557 հա գյուղատնտեսական վարելահողի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունք:
2. Հիմք ընդունելով Արա Արշակի Խաչատրյանի Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0325-0094 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ձեռք բերման վաղեմության իրավունքը՝ Արա Արշակի Խաչատրյանի ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0325-0094 կադաստրային ծածկագրով 2.75557 հա գյուղատնտեսական վարելահողը, որը չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկվող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում գտնվող, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք առաջացնող հողամաս:
3.Վաճառքի գին սահմանել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը
|