2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի վարչական շենքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու «Գառնի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, տեղական տուրքերի, վճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծը հաստատելու վերաբերյալ հանրային քննարկումը:
Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար` Լիպարիտ Թադևոսյանը, ով մասնավորապես նշեց, որ 2023 թվականի նոյեմբերի 24-ի բաց լսումների համար հիմք է հանդիսացել համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 02–ի № 1070 որոշումը, ըստ որի համայնքապետարանի տեղեկատվական կառավարման համակարգում տրվել է հրավերի հայտարարություն:
Մուտքի խոսքով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավար Տիգրան Պողոսյանը, ապա խոսքը տրամադրեց «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյաինին:
Լսումներիընթացքում, «Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյանի կողմից ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու «Գառնի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, տեղական տուրքերի, վճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ընդհանրական տեղեկատվություն:
Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Գաբրիելյանը առաջարկություն ներկայացրեց տեղական տուրքերում կատարել փոփոխություն:
Խոսվեց նաև Գառնի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, տեղական տուրքերի, վճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը հավաքագրելու հետ կապված աշխատանքների արդյունավետության մասին:
Այնուհետև, աշխատակազմի քարտուղար՝ Լիպարիտ Թադևոսյանի կողմից ներկաներին ներկայացվեց, որ Գառնի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, տեղական տուրքերի, վճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ կամ առարկություններ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից չեն ներկայացվել:
Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն Գառնի համայնքի ղեկավար՝ Տ. Պողոսյանի և լսումների ներկաների միջև:
Բաց լսումները ավարտվեցին ժամը 12.45-ին :
Լսելով վերոգրյալը, հանրային լսման մասնակիցները առարկություններ չհայտնեցին և կարևորելով ծրագրերի իրականացումը, տվեցին իրենց համաձայնությունը՝ «Գառնի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, տեղական տուրքերի, վճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծը հաստատելուն: