Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3, 33, 34 և 35-րդ կետերի, հիմք ընդունելով կադաստրի պետական կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024FSCXRF ծածկագիրը և հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի Խաղաղության հրապարակ 5 հասցեում գտնվող 07-026-0015-0008 կադաստրային ծածկագրով հողամասից 0.0120 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածքով սահմանված հողամասերում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գողթ գյուղի Խաղաղության հրապարակ 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 07-026-0015-0008 կադաստրային ծածկագրով հողամասից 0.0120 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասում Տիգրան Գասպարի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 30.80 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 21.70 քմ տնտեսական շինությունը ճանաչել օրինական՝ որպես համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: