Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով՝ ավագանին որոշում է` Հաստատել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 17 հերթական նիստի օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին
2. Գառնի համայնքի ավագանու 06 դեկտեմբերի 2022թվականի թիվ 138-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
3. Կոտայքի մարզպետարանի կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական եվ մասնագիտական հսկողության արդյունքների քննարկման մասին
4. 2023 թվականին համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար վճարի չափը սահմանելու մասին
5. Համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի N 139-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
6. Գառնի համայնքի համայնքային սեփականության գույքի 2023թ. գույքագրման փաստաթղթերի հաստատումը
7. Գառնի համայնքի ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման եվ պահպանման կարգը սահմանելու մասին
8. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
9.Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
10. Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2022 թվականի հունվարի 18-ի N 06-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
11. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
12. «Գեղադիր համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին
13. Համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման վերաբերյալ
14. Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու վերաբերյալ
|