Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Սևակ Սուրիկի, Սոնիկ Սուրիկի, Մարգարիտ Սմբատի, Նվեր Սևակի Սայադյաններին պատկանող 07-026-0020-0009 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրել հասցե՝ համաձայն բաժանման սխեմայի.
Առանձնացվող հատված 1՝ 0.6603 հա Գառնի համայնք, գյուղ Գողթ, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3/2 հողամաս,
Առանձնացվող հատված 2՝ 0.2228 հա Գառնի համայնք, գյուղ Գողթ, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: