Համաձայն «Նորմատիվ իրավականակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ մասի՝ հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2025թվականի հունիսի 17-ի թիվ 225-Ա որոշումը որոշում եմ՝
1. Կազմավորել համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով ետևյալ կազմով՝
Տիգրան Պողոսյան –համայնքի ղեկավար
Ալիկ Ալոյան- ավագանու անդամ
Կարեն Գաբրիելյան- ավագանու անդամ
Արտյոմ Բաղդասարյան-ավագանու անդամ
Հարություն Ալեքսանյան- մարզպետարանի ներկայացուցիչ
Ստեփան Բաղդասարյան- մարզպետարանի ներկայացուցիչ
Արմեն Հակոբյան- մարզպետարանի ներկայացուցիչ
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգային նիստ հրավիրելու համար
3. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 24-ի « Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով կազմավորելու մասին» N 908-Ա որոշումը Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: