Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 158-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Ջիվան Գերասիմի Օհանյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0012-0007 կադաստրային ծածկագրով 0.0888 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0012-0018 կադաստրային ծածկագրով 0.01537 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Ջիվան Գերասիմի Օհանյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 443810 /չորս հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր տասը/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: