Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի 5-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 8/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-021-0005-0039 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Արմինե Սամվելի Ավետիսյանին: 2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.013հա արժեքը 375380 ՀՀ դրամ, շենք.շինության 73.24քմ արժեքը 367600 ՀՀ դրամ) 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |