Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Աղասի Ռոբերտի Ռուշանյանին սեփականության իրավունքով պատկանող 07-021-0299-0027 կադաստրային ծածկագրով 0.05հա վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը Գառնի համայնքի բյուջեի 900105207170 հաշվեհամարին պետք է մուծի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 1 384 500 /մեկ միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: