Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է 1.Սահմանել, որ.
1) Գառնի համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2025 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքների անդամներ,
2)Գառնի համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝
ա. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,
բ. զոհված զինծառայողի երեխա է,
գ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,
դ. հաշմանդամ երեխա է,
3)եթե Գառնի համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց), (Արվեստի, Մշակույթի և Սպորտի կենտրոն), ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,
2.Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝
1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ Գառնի համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականիև (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները,
2)Սույն դեպքերում՝ Գառնի համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականիև (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |