2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի վարչական շենքում տեղի ունեցավ «ԱՆԴԵԶԻՏԲԱԶԱԼՏ» ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի բազալտի հանքավայրի տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը:
Մուտքի խոսքով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավարի տեղակալ Կարեն Գաբրիելյանը, ապա և խոսքը տրամադրեց «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանին:
Լսումներիընթացքում, որը տեսաձայանագրվել է, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանի կողմից ներկայացվեց փորձաքննական փուլի գործընթացի վերաբերյալ ընդհանրական տեղեկատվություն:
«Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանի կողմից բարձրացվեց մի շարք հարցեր, որոնցից հիմնականը վերաբերվում էր նախնական գնահատման հայտում նշված պայթցման աշխատանքների, տարածքում առկա հեղեղատարի, համայնքային ճանապարհի, հայցվող տեղամասի հարևանությամբ գտնվող այգիների և այլնի վերաբերյալ:
Ինչին ի պատասխան ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը հայտնեց, որ հիմնական փուլում (եթե գորընթացը ունենա շարունակական բնույթ) պայթեցման աշխատանքներ չեն նախատեսվում և անհրաժեշտության դեպքում այդ մասը նախնական գնահատման հայտը կլրամշակվի:
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքիղեկավարի տեղակալ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ որ համայքային ճանապարը չի օգտագործվում, իսկ հեղեղատարը երբեք նպատակին չի ծառայել:
Հայցվող տեղամասի հարևանությամբ գտնվող այգիների սեփականատերերը հայտնեցին, որ չեն առարկում այդ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանաման աշխատանքներ իրականացնելուն:
Խոսվեց նաև հանքավայրի տարածքից մի քանի կմ հեռավորության վրա նախատեսվող ջարդիչ կայանի կառուցապատման վերաբերյալ:
Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն ընկերության ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանի, «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննության կենտրոն» ՊՈԱԿի ներկայացուցիչ՝ մասնագետ Ա. Վարդանյանի և լսումների ներկա բնակիչներին միջև:
Լսելով վերոգրյալը, մենք` ներքոստորագրյալներս կողմ ենք և տալիս ենք մեր համաձայնությունը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի տարածքում գտնվող «ԱՆԴԵԶԻՏԲԱԶԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի բազալտիհանքավայրիտեղամասումում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի վերաբերյալ աշխատանքներ իրականացնելու համար: