Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024XCYNDM ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Գագիկ Վարազդատի, Արևհատ Գուրգենի, Լուսինե Գագիկի, Աննա Գագիկի, Վարոս Գագիկի Մանուկյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, 07-026-0008-0066 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Գագիկ Վարազդատի, Արևհատ Գուրգենի, Լուսինե Գագիկի, Աննա Գագիկի, Վարոս Գագիկի Մանուկյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի 6-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 7 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 297.6 քմ ընդհանուր մակերեսով շինությունները համարել օրինական: Հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: