Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 86-Ա որոշումը և քաղաքացի Սոնա Հովսեփյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի Գեղարդի Խճուղի 1/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0102-0199 կադաստրային ծածկագրով 0.0462 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացրած Սոնա Հովսեփյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել 0.0462 հա հողամասի համար՝ 867500 (ութ հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, 17.75 քմ ինքնակամ կառույցի համար՝ 227170 (երկու հարյուր քսանյոթ հազար հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: