Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ և 211- րդ հոդվածներով և հաշվի առնելով « ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ի դիմումը սերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու անհրաժեշտությունը. Ավագանին որոշում է. 1. «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/ 35 ԿՎ հաշվարկային սարքավորումների տեղադրման համար Գառնի համայնքի Գառնի բնակավայրում գտնվող՝ 0.008 հա, կադաստրային ծածկագիր 07-021-0237-0114 մակերեսով հողամասի նկատմամբ, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Համայնքի ղեկավարին՝համայնքային սեփականություն համարվող հողամասերից «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ կնքել սահմանափակ օգտագործման իրավունքի /սերվիտուտ/ պայմանագիր 10 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան վարձավճար սահմանելով 0,008հա կադաստրային ծածկագիր 07-021-0237-0114 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: |