Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 7-րդ կետի և հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Ատոմ, Հասմիկ, Անուշ, և Արա Մանուկյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնովղ, 07-026-0117-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողամասի գործառնական նշանակությունը անջրդի վարելահողից փոխել ջրովի վարելահող գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: