Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Անահիտ Մակեդոնի Մուրադյանին պատկանող 07-021-0261-0224 կադաստրային ծածկագրով 0.0403 հա գյուղատնտեսական նշանակության հնդավորի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը Գառնի համայնքի բյուջեի 900105207170 հաշվեհամարին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 1 152 380 /մեկ միլիոն հարյուր հիսուն երկու հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: