Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024KKNMDR ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Վաղինակ Վոլոդյայի, Արփիկ Մերուժանի, Սարիբեկ Վաղինակի, Սուսաննա Վաղինակի, Վարսենիկ Վաղինակի Հովհաննիսյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, 07-026-0018-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Վաղինակ Վոլոդյայի, Արփիկ Մերուժանի, Սարիբեկ Վաղինակի, Սուսաննա Վաղինակի, Վարսենիկ Վաղինակի Հովհաննիսյաններին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի 7-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 48.10 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 16.91 քմ արտաքին մակերեսով հացատունը, 31.55 քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 21.63 քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 1.90 քմ արտաքին մակերեսով զուգարանը, 8.01 քմ արտաքին մակերեսով ջրավազանը, 16.78 քմ արտաքին մակերեսով ծածկը համարել օրինական: Հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շենք-շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: