Գառնիի համայնքապետարանում Գառնի համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում ճանապարհների ասֆալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ հանրային բաց լսումները տեղի ունեցան նոյեմբերի 17 -ին ժամը 16:00-ին Գառնի համայնքապետարանում ՝ Ստ. Շահումյան 4, 2-րդ հարկ՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում:
Նախապես հայտարարված հրավերի հիմքով սուբվենցիաների ծրագրերի քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների, համայնքում գործող ՊՈԱԿ-ների և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, համայնքի մենատնտես գյուղացիներ, ավագանու անդամներ և շահագրգիռ այլ անձիք:
Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար` Լիպարիտ Թադևոսյանը, որը մասնավորապես նշեց , որ 2022 թվականի նոյեմբերի 18 -ին կայացող բաց լսումների համար հիմք է հանդիսացել համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 14 –ի № 888 որոշումը, ըստ որի համայնքապետարանի տեղեկատվական կառավարման համակարգում տրվել է հրավերի հայտարարություն: Հրավերի հայտարարությունը փակցվել է նաև համայնքի ղեկավարի նստավայրում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում և մի շարք մարդաշատ վայրերում ( հայտարարությունների համար սահմանված վայրերում), նշված հայտարարությամբ համայնքի բնակչությունը (և ոչ միայն համայնքի բնակչությունը) իրազեկված են Գառնի համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում ճանապարհների ասֆալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կայանալիք հանրային բաց լսումների մասին: Սուբվենցիոն ծրագրերի մասին տեղակատվությունը մանրամասնորեն ներկայացրեց Վիրապ Կարապետյանը: Նա ներկայացրեց այդ ծրագրերի կարևորությունը համայնքի զարգացման համար, նաև նշեց բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման կարևորությունը : Բոլոր սուբվենցիոն ծրագրերի նախատեսված ծախսերի մասով ելույթ ունեցավ Գառնիի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտերի հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Արփենիկ Բաղդասարյանը:
Ելույթ ունեցավ « Գառնիի կոմունալ տնտեսություն » ՀՈԱԿ-ի տնօրեն Ներսես Վարդանյանը` նա նշեց, որ շատ կարևոր է համայնքի բոլոր բնակավայրերում ջրագծի բարելավման հարցը, որը թույլ կտա բնակիչներին օգտագործել սանիտարահիգիենիկ նորմերին հաապատասխանող ջուր:
Ճանապարհների լուսավորության մասին ելույթ ունեցավ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Կ.Գաբրիելյանը, նա կարևորեց բնակիչների անվտանք տեղաշարժը , հատկապես գիշերային ժամերին:
Համայնքի փողոցների ասֆալտապատման ծրագիրը ներկայացրեց համայնքապետարանի գլխավոր մնասնագետ՝ Գարսևան Խաչատրյանը: Նա նշեց,որ համայնքի բնակիչների համար կարևոր է ունենալ բարեկեցիկ փղողոցներ ,
Գառնիի մշակույթի արվեստի սպորտի արտադպրոցական կրթդաստիարարչական կենտրոնի տնօրեն՝ Լիանա Փիլիպոսյանը ելույթ ունեցավ մշակույթի տան վերանորոգման մասով: Նա կարևորեց համայնքի երեխաների մշակութային դաստիարակությունը նաև նշեց, որ համայնքի մշակույթի տունը իր մեջ արտացոլում է համայնքի դեմքը:
Բոլոր ծրագրերի շուրջ ընթացան բուռն քննարկումներ , ելույթ ունեցան համայնքի տարբեր բնակավայրերից բնակիչներ՝ նրանք նույնպես կարևորեցին այդ ծրագրերիր իրականացումը: Բոլոր ծրագրերը արժանացան հավանության, այդ ծրագրերի շուրջ դժգոհություններ չկային:
Բաց լսումները ավարտվեցին ժամը 17 30—ին :
Արձանագրությունը վարեց սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում ճանապարհների ասֆալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ բաց լսումների քարտուղար՝ Սիրանուշ Պռազյանը: