Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 96-Ն որոշումը, Գողթ համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթ համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշումը և Գեղադիր համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 08-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղադիր համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 32-Ն որոշումը
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 122-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ |