Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Գառնի համայնքում սկսել 2025 թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
2. Գառնի համայնքի 2025թ-ին բյուջեում հատկացնել 15 մլնՀՀ դրամ գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 15 մլն ՀՀ դրամ:
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել Գառնի համայնքը՝ որպես առաջնահերթություն։
7. Համայնքի ղեկավարին՝ |