Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 206-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Հարություն Չիլինգարյանին պատկանող Գառնի համայնքի Գեղադիր գյուղում գտնվող 07-022-0038-0009 կադաստրային ծածկագրով 0.1132 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-022-0140-0012 կադաստրային ծածկագրով 0.08502 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Հարություն Չիլինգարյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105208178 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1596500 /մեկ միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: