Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Զոհրաբ Ռուստամի Գրիգորյանի դիմում խնդրանքը համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացիներ Զոհրաբ Ռուստամի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0116-0133 կադաստրային ծածկագիր 0.28477 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական վարելահող 07-041-0116-0000 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.27296 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /4950/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |